Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողներին ներկայացրեց ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակիցների թիվը:
Եվ այսպես՝ Երևան՝ 859 000 քաղաքացիներից ընտրության է մասնակցել 442 846 քաղաքացի, այսինքն՝ 51.55%:
Արագածոտնի մարզ՝ 117 472 քաղաքացիներից մասնակցել է 58 737-ը, այսինքն՝ 50%:
Կարդացեք նաև
Արարատի մարզ՝ 223 360 քաղաքացիներից մասնակցել է 113 625-ը, այսինքն՝ 50.87%:
Արմավիրի մարզ՝ 235 840 քաղաքացիներից մասնակցել է 104 880-ը, այսինքն՝ 44.47%:
Գեղարքունիքի մարզ՝ 189 527 քաղաքացիներից մասնակցել է 86 173-ը, այսինքն՝ 45.47%:
Լոռու մարզ՝ 233 552 քաղաքացիներից մասնակցել է 109 141-ը, այսինքն՝ 46.73%:
Կոտայքի մարզ՝ 242 022 քաղաքացիներից մասնակցել է 121 212-ը, այսինքն՝ 50.08%:
Շիրակի մարզ՝ 226 763 քաղաքացիներից մասնակցել է 93 510-ը, այսինքն՝ 41.24%:
Սյունիքի մարզ՝ 109 726 քաղաքացիներից մասնակցել է 66 252-ը, այսինքն՝ 60.38%:
Վայոց ձորի մարզ՝ 46 620 քաղաքացիներից մասնակցել է 26 132-ը, այսինքն՝ 56.05%:
Տավուշի մարզ՝ 109 690 քաղաքացիներից մասնակցել է 58 666-ը, այսինքն՝ 53.48%:
Իսկ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 2 593 572 քաղաքացիներից քվեարկել է 1 281 174 քաղաքացի, այսինքն՝ 49.4%:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ