7/50 ընտրատեղամասում միջադեպ է եղել: Հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Հարությունյանն ասաց, որ մի քաղաքացի փորձում էր գրանցվել ու օգնել ընտրողներից մեկին. «Պնդում էր, որ պիտի օգնի՝ առանց գրանցվելու: Պնդում էր, որ բարեկամն է, բայց իրականում պարզվեց, որ բարեկամական կապ չունեն, ծանոթ մի կին էր»:
Դեպքը գրանցամատյանում են գրանցել ու այդ մարդուն ընտրատեղամասից դուրս հրավիրելու համար ստիպված են եղել ոստիկանների միջոցով դա անել՝ նրանց օգնությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ