Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը` խախտումների ու «Իմ քայլ»-ականի “Sometimes good guys gotta do bad things to make the bad guys pay” գրառման մասին

Հունիս 20,2021 20:18

«Ընտրությունների վերահսկման կոմիտեն առավոտից զբաղվում է ընտրությունների դիտարկմամբ, մեր դիտորդներն են զբաղվում դրանով, ինչպես նաեւ հավաքագրում ենք մամուլում եղած տեղեկությունները, եւ դրանց հիման վրա երբեմն նաեւ այցեր ենք կատարում»,-ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Ապա ամփոփելով արդյունքները` հավելեց. «Հիմնական խախտումներ ունենք, որոնք առավոտից բազմաթիվ օրինակներով տեսնում ենք: Դրանցից առաջինն այն է, որ իշխող ուժի ուղղորդմամբ արդեն որերորդ դեպքն է գրանցվում, որ կամ ընդդիմադիր ուժի շտաբի անդամներ, կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք բերման են ենթարկվում, խուզարկություններ են կատարվում շտաբներից, բնակարաններից, եւ դա էական խոչընդոտ է ընդդիմադիր ուժերի ընտրական գործունեության համար: Ամենավերջինը Արմեն Գրիգորյանի դեպքն էր, երբ ինչ-որ մի պրոիշխանական ուժի հայտարարության հիման վրա այդ մարդուն մեկուսացրել են ընտրական գործընթացից որպես դիտորդ»:

Ռուբեն Մելիքյանը օրինակներ բերեց. « Ես, օրինակ, 4/11 տեղամասում դիտորդություն էի անում, նման մի դեպք էր գրանցվել, ոստիկանը եկավ, բացատրություն էր ուզում, ինչն անընդունելի է, որովհետեւ ոստիկանությունը լավագույն դեպքում կարող է տեղում բացատրություն վերցնել, եւ բացատրությունը վերցնելուց անմիջապես հետո անձը շարունակի իր գործունեությունը:

Օրինակ Սիսիանի դեպքերով, դատարանը խուզարկության որոշում է տվել` քվեաթերթիկներ տպող սարքի մասին շտաբներում: Եվ որերորդ անգամ  խուզարկություններ է կատարում ընդդիմադիր ուժերի շտաբներում, սակայն որեւէ բան չի հայտնաբերվում: Այսինքն բոլոր խուզարկությունները եղել են դատարկ:

Հիմա հարց է առաջանում` այն զեկուցագրերը ովքեր են գրել, որոնց հիման վրա այդ խուզարկություններն իրականացվել են, որոնց հիման վրա դատարան են մտել, դատարանի որոշումներ են ստացել… Ովքե՞ր են գրել այդ զեկուցագրերը, կարո՞ղ է օրինակ, good guys, bad guys պոստեր դնող իմքայլականներն էլ գրել… Ես նկատի ունեմ «Իմ քայլի» թեկնածու Վիլեն չգիտեմինչյանին (նկատի ունի ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի “Sometimes good guys gotta do bad things to make the bad guys pay” գրառումը -Գ.Հ.), որը գրառումներ է դնում, որ լավ տղաները երբեմն պետք է վատ բաներ պետք է անեն…

Մենք պարտավոր ենք իմանալ` ովքե՞ր են այդ ինֆորմացիայի աղբյուրները, որոնց հիման վրա խուզարկություններ են իրականացրել ու ոչինչ չեն հայտնաբերել: Սա լրջագույն խախտում է, նման բան չեմ հիշում, նախկինում չի եղել այսպիսի խայտառակ ձեւով միջամտություն ընտրական պրոցեսներին: Հատկապես հատուկ դիտավորություն է դրսեւորվում Սյունիքում, փորձում են ինչ-որ թվեր ապահովել իշխող քաղաքական ուժի համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930