Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառք առաջարկած կինը ձերբակալվել է. «Հա տենց են նշում, բայց եսիմ տենցա, ես չեմ կարող ասել»

Հունիս 20,2021 20:08

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով Սպիտակում գործող ընկերություններից մեկում, եւ տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին նույնպես որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, որոշել է նրան աջակցել:

Այդ նպատակով կինը զանգահարել է համագյուղացուն եւ որպես կաշառք առաջարկել 10.000 ՀՀ դրամ ընտրակաշառք: Ստանալով մերժում՝ զանգահարել է մեկ այլ համագյուղացու եւ խոստացել չեղարկել վերջինիս կողմից իրեն պարտք եղած 7.500 ՀՀ դրամ գումարը, եթե ընտրություններին քվեարկի իր առաջարկած դաշինքի օգտին:

Սպիտակում պատգամավորի թեկնածու է Արկադի Համբարձումյանի որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը, որն ընդգրկված է «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում: Տարածված լուրերի համաձայն՝ կինը փորձել է հենց այս թեկնածուի օգտին ձայն հավաքել:

Aravot.am-ի հետ զրույցում Սպիտակում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի պատասխանատու Գագիկ Սահակյանն ասած, որ կինը Սպիտակ քաղաքի բնակչուհի չէ. «Այդ կինը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակչուհի է, Սպիտակից չէ: Ուրիշ ոչ մի բան չգիտենք, մենակ էն գիտենք, ինչ եղել է այդ հաղորդագրությունում»,- ասաց Գագիկ Սահակյանն ու պատասխանելով մեր այն հարցին, որ նշում են, թե կինը հենց իրենց դաշինքի օգտին է փորձել ձայներ հավաքել ու ընտրակաշառք առաջարկել, ասաց. «Հա տենց են նշում, բայց եսիմ տենցա՞, ես չեմ կարող ասել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930