Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ նորմալ պահի»․ նյարդայնացած քաղաքացին քվեաթերթիկները շպրտեց սեղանին ու հեռացավ

Հունիս 20,2021 18:58

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 2/46 ընտրատեղամաս այցի ժամանակ այսօր արձանագրեցինք, թե ինչպես էր մի երիտասարդ քաղաքացի վեճի բռնվել ընտրական հանձնաժողովի նախագահ Միքայել Պողոսյանի եւ քվեատուփի մոտ նստած հանձնաժողովականի հետ։

Քվեախցիկից քայլելով դեպի քվեատուփը՝ քաղաքացին նյարդային շարժումներով քվեաթերթիկները նետեց սեղանին, ասաց, որ «նադայել արեցին» ու շտապեց հեռանալ։ «Մի հատ քեզ նորմալ պահի»,-բղավեցին հանձնաժողովի անդամները։

Միքայել Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ քաղաքացին ասել է, թե որեւէ քաղաքական ուժի չի ուզում ընտրել, ինքն էլ բացատրել է, որ այդպես չի լինի, որ չի կարելի քվեաթերթիկները խցիկից դուրս բերել ու առաջարկել է որեւէ քվեաթերթիկի վրա նշում անել, այն դարձնել անվավեր․ այդպես կստացվեր, որ քաղաքացին որեւէ մեկին չի ընտրել։

Այնուհետեւ դժվարություններ առաջացան առողջական խնդիրներ ունեցող մի քաղաքացու քվեարկության ժամանակ։ Հանձնաժողովականներից մեկը նյարդայնացավ, որ քաղաքացու կինն ուղղորդում է նրան, թե ում ընտրել։ Կինը մեզ հետ զրույցում բացատրեց, որ չի ուղղորդել, այլ ասել է, թե ոնց ընտրի։

Բանը հասավ նրան, որ երրորդ անգամ մեկ այլ քաղաքացու խնդրեցին օգնել դժվարություններ ունեցող ընտրողին, որը, սակայն, տեւական ժամանակ քվեախցիկից դուրս չէր գալիս, իսկ հետո եկավ՝ մի քանի քվեաթերթիկ հետը բերելով։ Բացի այդ, սրահում աղմուկ էր, հանձնաժողովի նախագահը պարբերաբար բղավում էր ու լռության կոչ անում, իսկ քաղաքացիների հերթը չէր վերահսկվում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930