Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/50 ընտրատեղամասում ընտրողներից մեկը` Գագիկ Շատիրյանը եկավ քվեարկության ու տեսավ, որ իր փոխարեն քվեարկել են:
Քվեարկողի տողի վրա էլ կար հանձնաժողովի անդամներից մեկի կնիքը: Հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Հարությունյանը հայտարարեց. «Հանձնաժողովի անդամներ, մի հատ նայում եք՝ 54844 կնիքը ո՞ւմ կնիքն է»: Պարզվեց՝ ՔՊ կուսակցության անդամի՝ Սարգիս Մկրտչյանի կնիքն էր: Նա ընտրության մասնակիցների ցուցակը վերցրեց, սկսեց ուսումնասիրել, ասաց՝ չի հասկանում` ինչ է կատարվել: Հանձնաժողովի նախագահը արձագանքեց. «Ի՞նչ կա չհասկանալու»:
Կարդացեք նաև
Հետո նրանք հանձնաժողովի նախագահի հետ դուրս եկան քվեարկության սրահից, հետո ներս եկան ու հորդորեցին ընտրողին, որ այդ ուրիշի ստորագրության կողքը ինքը լրացուցիչ ստորագրի:
Սարգիս Մկրտչյանը պատճառաբանեց, որ նույն անուն-ազգանունով մարդիկ են եղել, միայն հայրանունն է ուրիշ եղել, շփոթել են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ