Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր քվեարկեց Գյումրիի Անի թաղամասում տեղակայված 31/05 ընտրատեղամասում։
Նա, դուրս գալով քվեարկությունից, ասաց․ «Ես քվեարկեցի հանուն մեր երեխաների, հանուն վաղվա օրվա, հանուն լավ ապագայի և այն ապագայի, որը սերունդները մեզ շնորհակալ լինեն այն ամենի համար, ինչ իրենց թողնելու ենք»։
Շիրակի մարզպետն ասաց, որ իրավիճակը մարզում հանգիստ է, կառավարելի, վերահսկողության տակ է, թույլ չեն տալու խախտումներ։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ շատ ահազանգեր են ստացել ընտրախախտումների վերաբերյալ, դրանք ստուգվում են, ոստիկանության կողմից օպերատիվ աշխատանքներ կատարվում են, հենց լինի այնպիսի տվյալ, որն անհրաժեշտ է տրամադրել, ոստիկանությունն ինքը կհայտարարի այդ մասին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ