Դատավոր Մանվել Շահվերդյանը, որը երեկ քննության է առել Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ` փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Արամ Վարդևանյանի ներկայացրած բողոքը, հաղորդում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
«Նշված բողոքն իմ կողմից քննվել և լուծվել է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` գործի հանգամանքները գնահատելով իմ ներքին համոզմամբ: Իմ գործունեությանը որևէ միջամտություն տեղի չի ունեցել», – մասնավորապես ասված է նրա հաղորդման մեջ: