Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը
4/03 ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը ահազանգում է, որ հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները ու ըստ էության մոտ 20-25 մարդ զրկվել է 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից։
Դեպքի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն։