Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ լուրերի, տպավորությունն այնպիսին է, որ ընտրախախտումներ կան եւ դրանք լայնածավալ  բնույթ են կրում. Արա Հակոբյան

Հունիս 20,2021 18:10

9/46 ընտրատեղամասը, որն ավանդաբար տեղակայված է լինում Ժուռնալիստների միության շենքում, այս անգամ տեղափոխվել էր հարեւանությամբ գտնվող շենքերի բակ: Այսօր այս ընտրատեղամասում քվեարկեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:

Քվեարկության ընթացքում տեխնիկական որոշ խնդիրներ առաջացան պարոն Հակոբյանի նույնականացման քարտի հետ. սարքը քարտը չէր նույնականացնում, սակայն հանձնաժողովի նախագահն այդ խնդիրը լուծեց եւ Արա Հակոբյանն իր ընտրությունը կատարեց:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ արդեն իսկ ահազանգեր կան ընտրակեղծիքների վերաբերյալ, Արա Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարբեր տեղերից լուրեր են ստացվում ընտրախախտումների վերաբերյալ, բայց դրանք վերահսկման, հստակեցման, ի մի բերելու կարիք ունեն: Ասաց, որ իրենց կուսակցությունն էլ 1-2 ահազանգ ստացել է եւ փորձում են հասկանալ՝ ինչքանով են դրանք համապատասխանում իրականությանը:

«Ըստ լուրերի, տպավորությունն այնպիսին է, որ ընտրախախտումներ կան եւ դրանք լայնածավալ  բնույթ են կրում»:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ չի նկատել արդյո՞ք նրա բնակարանի վրա գրանցված այլ անձանց անուններ էլ: Պարոն Հակոբյանն ասաց, որ այո, կան նման ընտրախախտումներ էլ, բայց ուշադիր է եղել եւ նման բան չի արձանագրել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930