«Եղել են դեպքեր, որ քաղաքացու կողմից պահանջելուց հետո միայն տրամադրել են 6-րդ քվեաթերթիկը։ Քվեաթերթիկներն ընտրողին տալիս «մոռացել» են մեր դաշինքի քվեաթերթիկ տալ։ Շատ տեղամասերից նման տեղեկատվություն ենք ստանում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը։
Նա նշեց, որ որոշ տեղամասերում դաշինքի քվեաթերթիկները նաեւ վնասված են եղել, եւ քաղաքացիներն են նոր քվեաթերթիկ պահանջել՝ հասկանալով, որ նման քվեաթերթիկը կարող է անվավեր ճանաչվել։
Սոս Հակոբյանի խոսքով՝ ահազանգել են ընտրական գործընթացի կազմակերպիչներին, սակայն իրենց քվեաթերթիկների խնդիրը մնում է չլուծված։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ