Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ի համար հիմք է հանդիսացել անոնիմ ձայնագրությունը. Էրիկ Ալեքսանյանը` Արմեն Չարչյանի ձերբակալության մասին

Հունիս 20,2021 17:38

«Արմեն Չարչյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը ամբողջ ծավալով»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին:

«ՀՔԾ-ի համար հիմք է հանդիսացել այդ ձայնագրությունը, բայց պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է այդ ձայնագրությունն ի հայտ եկել: Մեղադրանքում դրված է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի կողմից հրապարակված ձայնագրությունը: Մենք այստեղ գործ ունենք չբացահայտված աղբյուրի կողմից հրապարակված ձայնագրության հետ: Քրեական դատավարության տեսությունում անհայտ աղբյուրի կողմից հրապարակված ցանկացած փաստարկ կամ տվյալ հավասար է անոնիմ հաղորդմանը: Իսկ անոնիմ հաղորդումը չի հանդիսանում քրգործ հարուցելու օրինական առիթ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը` հավելելով, որ նման հաղորդումների դեպքում ստուգողական գործողություններ են արվում եւ միայն դրանից հետո, եթե հաստատվում են հանցագործության հատկանիշները, քրգործ է հարուցվում:

Վերոասվածի հիման վրա, Էրիկ Ալեքսանյանը հայտարարում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ չէր կարող ոչ միայն քրեական հետապնդում իրականացվել, այլեւ չենք կարող խոսել օրինական քրգործի հարուցման մասին. «Դատարանը եւս համարել է, որ դա հավասարազոր է անոնիմ հաղորդման, հետեւաբար դրա հիման վրա անձի ազատությունը չէր կարող սահմանափակվել»:

Արմեն Չարչյանի պաշտպանական խումբը համարում է, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է եւ շատ շուտ նա ձեռք է բերելու արդարացվածի կարգավիճակ եւ այս խայտառակ հետապնդմանը վերջ կտրվի:

Մամուլում տեղեկություններ եղեն, որ դատարանի վրա ճնշումներ են եղել`Aravot.am-ի հարցին`հաստատո՞ւմ են պաշտպանները դա, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իրենք էլ են մամուլից տեղեկացրել:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930