«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դաշինքի արագ արձագանքման թիմը մի շարք ահազանգեր է ստացել բայց դրանք զանգվածային չեն։
«Ստացել ենք կրկնակի քվեարկության մասին ահազանգ Արաբկիր համայնքից։ Մեկ այլ ահազանգ էլ Նոյեմբերյան քաղաքից, որտեղ ընտրողներին հրաժարվել էին տրամադրել 18-րդ համարի (դաշինքի ընտրաթերթիկի համարն է) քվեաթերթիկը, ասել են, որ այն ավարտվել է։ Չգիտենք՝ արձանագրություն կազմվե՞լ է, թե՞ ոչ, բայց միջամտությունից հետո տվյալ տեղամասի ընտրական հանձնաժողովը ստիպված վերադարձել է օրենքի շրջանակներ։ Մարդկանց մեծ հոսք կա, կուտակումներ կան, որոշ տեղերում՝ մի փոքր ավելի վատ կազմակերպած»,-ասաց պարոն Սաֆարյանը։

Representatives of the Shirinyan-Babajanyan Alliance of Democrats Arman Babajanyan, Levon Shirinyan, Seda Safaryan, Hayk Sukiasyan and Stepan Safaryan give a press conference at the central headquarters of the Alliance in Yerevan, Armenia
Նա նշեց, որ ընտրատեղամասերում ոստիկանների քանակը քիչ է, եւ լավ կլիներ ավելի մեծ թվով ոստիկաններ ներգրավվեին ընտրատեղամասերում։
Դաշինքի 3-րդ համար Սեդա Սաֆարյանն էլ հավելեց՝ որոշ ընտրատեղամասերում քվեաթերթիկների տրցակները հավասար չեն․ «Որոշ տեղերում ինչ-որ տրցակներ ժամանակից շուտ պակասել են, տրցակներից մեկը բարձր է մյուսից, չգիտեմ՝ դրա մեջ սուբյեկտիվ ինչ կա, բայց կասկածներ ունենք։ Լավ կլինի, որ ոստիկանությունը Նորքի 1-ին եւ 2-րդ զանգվածի, Էրեբունիի ընտրատեղամասերում ուժեղացնի հսկողությունը»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ