Լրահոս
Օրվա լրահոսը

«29/20 տեղամասի դիմաց մի կին ծրար է ունեցել՝ 3 համարի քվեաթերթիկը մեջը»․ Թեհմինա Վարդանյան

Հունիս 20,2021 16:34

«Մեր շտաբների ներկայացուցիչներին ձերբակալում են, խուզարկություններ են անում։ Լայնածավալ տեռոր է արվում այսօրվանից հիմնականում թեկնածուների վրա։ Նպատակն է՝ խոչընդոտել մեր աշխատանքին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը։

Նրա խոսքով՝ վարչական ռեսուրսի լկտի կերպով կիրառում է իրականացվում․ «Տեղեկություններ ունենք, որ որոշ հրամանատարներ զորքին շարում են ու հրահանգում քվեարկել կապիտուլյանտ իշխանությունների օգտին։ Բացի այդ, մարզերում մարզպետներն ու պատգամավորները կանգնում են տեղամասերի դիմաց, որպեսզի վախեցնեն ու սպառնան քաղաքացիներին։ 20/21 տեղամասում Փաշինյանի մտերիմ, պատգամավոր Հայկ Սարգսյանը ճնշումներ է իրականացնում։ Ինչ վերաբերում է քվեաթերթիկներին, ապա մեր քվեաթերթիկները խոտանված են։ Մեղքը գցում են տպագրատների վրա»։

Լուսանկարը՝ Ալավերդու 24/28 ընտրատեղամասից է

Թեհմինա Վարդանյանը նշեց՝ տեղեկություն ունեն, որ 29/20 տեղամասի դիմաց մի կին ծրար է ունեցել՝ 3 համարի քվեաթերթիկը մեջը․ «Կապիտուլյանտը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է լցոնումների եւ «կարուսելի» համար։ Որոշ տեղերում քվեատուփերի վրա անցքեր կան, որ քվեաթերթիկներ խցկեն։ Արարատի մարզի Նոր կյանք գյուղում էլ ճնշումներ են իրականացվում մեր վստահված անձանց վրա։ Հրահրել են քաշքշոց «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը եւ Արարատի նախկին մարզպետը, ինչի պատճառով մեր վստահված անձին բերման են ենթարկել։ Մի դիմեք նման ստոր եւ լկտի քայլերի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930