Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալված Գևորգ Աթաբեկյանն ազատ է արձակվել․ փաստաբան

Հունիս 20,2021 16:22

Փաստաբան Արթուր Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

18.06.2021թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անօրինական կերպով ձերբակալել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանին՝ ընտրակաշառք առաջարկելու ինչ-որ անհասկանալի, անհիմն կասկածանքով:

19.06.2021թ. պաշտպանյալիս անհիմն կերպով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան։

Պաշտպանության կողմը քրեական վարույթի ողջ ընթացքում փաստարկված պնդում էր, որ Գ. Աթաբեկյանի ձերբակալումն իրավաչափ չէ, ինչպես նաև բացակայում են կալավորման հիմքերն ու պայմանները (առաջին հերթին` հիմնավոր կասկածը)։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 20.06.2021 թ. մերժեց քննիչի կալանավորման միջնորդությունը, ինչպես նաև բավարարեց իմ բողոքը՝ ձերբակալման իրավաչափության դեմ, և պաշտպանյալս ազատ արձակվեց։

Շնորհակալություն Դատավոր Կ. Ֆարխոյանին արդար դատական ակտի համար։

Լուսանկարը՝ փաստաբան Արթուր Մանուկյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930