ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը մայրաքաղաքի թիվ 9/18 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրատվամիջոցներին ասաց, որ իր ձայնը տվեց եվրոպական Հայաստանի գաղափարին, ինչը կարելի է անվանել անկախ, օրինական, իրավական, բարգավաճ, ազատ:
Անկախ ընտրության արդյունքներից, պարոն Խզմալյանը արժևորում է, որ իրենք առաջին անգամ Հայոց Եռագույնի կողքը բարձրացրին եվրոպական դրոշը, որը նրա համոզմամբ անվտանգության եւ զարգացման խորհրդանիշ է եւ ինքը այլ տարբերակ չի տեսնում: Իսկ թե ընտրությունների արդյունքն ամփոփելիս ի՞նչ արդյունք կգրանցի ՀԵՎԿ-ը, Տիգրան Խզմալյանը առանձնապես չի շտապում պատասխանել եւ սպասում է վաղվա օրվան:
Aravot.am-ի հարցին, թե ինչո՞վ է զբաղվել երեկ՝ լռության օրը, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Հացավան գյուղում մի փոքրիկ այգի ունենք: Երեկ կնոջս ու թոռներիս հետ գնացել էինք եւ բալ ու կեռաս էինք հավաքում: Ես անձամբ գյուղացիներին ոչ մի կոչով չդիմեցի, բայց բոլորը տեսնելով հեռվից՝ ձեռքով էին անում ու մաղթում էին հաջողություն»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ