«Քվեարկել եմ հանուն համերաշխության։ Մեծ հույս ունեմ, որ համերաշխությունն այլընտրանք չի ունենա»,-ընտրատեղամասում քվեարկելուց հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հնարավոր իրավախախտումների առնչությամբ նա նշեց․ «Պատերազմի արհավիրքից հետո շարունակել ընտրակաշառք բաժանելը եւ քաղաքացու կողմից այն վերցնելը թշնամություն է։ Չգիտեմ, թե ինչ բառ ասեմ։ Որ ուժը կաշառք բաժանի, «Իլհամ Ալիեւ» ուժ է․ վերցնողն էլ նույնը։ Դա կնշանակի անարգել մեր հերոսների հիշատակը։ Ամենախիստ ձեւով դատապարտում եմ, եթե նման դեպքեր են գրանցվել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ