«Չգիտեմ, թե ինչու եք աննախադեպ որակումը տալիս։ Ես այդտեղ որեւէ աղմկահարույց բան չգտա»,-ընտրատեղամասում քվեարկությունից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի երրորդ հորիզոնականի թեկնածու Աննա Մկրտչյանի հոր մասնակցությամբ հրապարակված ձայնագրությանը՝ ասաց դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե ինքը դա նորմա՞լ է համարում, Վանեցյանը պատասխանեց․ «Եթե աննորմալ լինի, կլինի քրեական գործ, կլինեն պատժվողներ։ Ես չեմ լսել ձայնագրությունը, կարդացել եմ այդ մասին եւ որեւէ աննախադեպ, աղմկահարույց բան չեմ տեսել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ