Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ կարող է ներել միայն աստված»․ Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի «ապագա»-ի մասին

Հունիս 20,2021 15:28

«Ընտրությունս կատարել եմ դեռեւս 33 տարի առաջ եւ այսօր էլ վերաբերմունքս չի փոխվել։ Քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի եւ Արցախի, հանուն հզոր հայկական բանակի»,-քվեարկությունից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ողջ իրավապահ համակարգը հատկապես քարոզարշավի վերջին օրերին ակնհայտ հրահանգավորմամբ լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն։ Անհասկանալի հրավերներ են տեղի ունենում իրավապահ համակարգի բաժիններ, ապօրինի՝ առանց դատարանի որոշման խուզարկություններ»,-նշեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով «Պատիվ ունեմ» դաշինքի հանդեպ տեղի ունեցած իրավախախտումներից։

«Ապօրինի ձերբակալությունները հաստատվել են դատական ակտերով։ Մենք առավոտից ուշադիր հետեւում ենք իրադարձություններին։ Կարծում եմ՝ հայտարարություն կանենք»,-հավելեց Սերժ Սարգսյանը։

Այսօր ամենամեծ խնդիրը, Սերժ Սարգսյանի խոսքով, պառակտված հասարակությանը միավորելն է, առանց որի հնարավոր չէ անվտանգություն ու տնտեսական զարգացում ունենալ։

Լրագրողները հետաքրրքվեցին՝ Ռոբերտ Քոչարյանը ձեզ ներե՞լ է իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու համար։ Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ինձ կարող է ներել միայն աստված, ուրիշ ոչ մեկը»։

Հարցին ի պատասխան, թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ինչու է Ռոբերտ Քոչարյանին սատարում, ոչ թե իրեն, Սերժ Սարգսյանը հորդորեց Կարեն Կարապետյանից հարցնել․ «Դրանում ի՞նչ մեծ ողբերգություն կա որ»։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում ինչպիսի՞ ապագա եք տեսնում։ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ չի կարող լինել ապագա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930