Ժամը 12։00-ի դրությամբ Ընտրությունների վերահսկման կոմիտեի ստացած ահազանգերի ամփոփում
Մենք արդեն ստացել ենք 100-ից ավելի ահազանգեր, որոնցից ամենակարևոր ու համակարգային խախտումները հանգում են հետևյալին՝
1) ակնհայտ անհիմն խուզարկություններ և ձերբակալություններ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում՝ Սիսիանում և Սյունիքի այլ քաղաքներում,
2) վարչական ռեսուրսի ներգրավմամբ մեծածավալ հակաքարոզչություն ընդդիմադիր ուժի նկատմամբ,
3) քաղաքացիների և հատկապես զինծառայողների ուղղորդված ու բաց քվեարկություն «Քաղաքացիական պայմանագրի» համար,
4) խնդիրներ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկների հետ։
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԿՈՄԻՏԵ