Aravot.am-ը «Վերելք» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Ալեքսան Մինասյանին խնդրեց մեկնաբանել hունիսի 20-ին առավոտյան 08։30-ին Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպը. «Վերելքի» վստահված անձը նկատել էր խախտումներ, որոնց վերաբերյալ փորձել էր պարզաբանումներ ստանալ, սակայն սկսվել էր ծեծկռտուք, ինչի արդյունքում նրան եւ պատգամավորի թեկնածուին տեղափոխվել էին հիվանդանոց։
Ալեքսան Մինասյանն ասաց, որ արդեն իրավաբանական խումբը զբաղվում է խնդրով. «Պետք է հարցի շուրջ խոսվի մասնագիտական առումով, որովհետեւ դա չլինելու բան է` 20 հոգով բիտաներով 2 երկու հոգու վրա են հարձակվել… Ինչ է նշանակում սա, ընտրությո՞ւն է, թե՞ պատերազմի դաշտ: Ես նեղվում եմ, որ նման մարդիկ պատերազմի դաշտում նույն բանը չէին անում: Ինձ նման բաները նեղացնում են»:
Հարցինք, թե հանուն ինչի է քվեարկել ու ինչ ակնկալիքներ ունի ընտրություններից: «Արդյունքները պարզ կլինեն ավելի ուշ, իսկ քվեարկել եմ հանուն արդարության ու հանուն անվտանգ Հայաստանի»,-ասաց «Վերելք» կուսակցության նախագահը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ