Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր»-ի քվեաթերթիկները չեն տրվե՞լ ընտրողին

Հունիս 20,2021 14:28

Կապանի թիվ 35/6 հանձնաժողովի անդամներից մեկը, ըստ ահազանգերի, ընտրողներից մի քանիսին չի տվել 3-րդ համարի քվեաթերթիկը։ Այդ տեղամասում ՔՊ-ի վստահված անձ Գոռ Լաչինյանի խոսքով, 4 ընտրողի հետ նման իրավիճակ է ստեղծվել։ «Հարց է՝ ինչո՞ւ հենց 3-րդ համարի հետ է նման բան կատարվում»,–ասաց Լաչինյանը։

ԲՀԿ–ի կողմից նշանակված 35/6 հանձնաժողովի նախագահ Կարինե Վարդանյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ խախտում չի եղել, ուղղակի 2-րդ համարի քվեաթերթիկին կպել էր 3-րդ համարինը, ու այդպես ընտրողին թվացել էր, որ չեն տվել։

«Քվեաթերթիկների որակը լավը չի, բարակ են ու կպնում են իրար։ Իհարկե, մենք ընտրողին տվեցինք նոր քվեաթերթիկներ՝1-26 համարի, հետ վերցնելով նախորդ փաթեթը, բայց հետո պարզեցինք, իրար էին կպել քվեաթերթիկները»,–ասաց նա։ Այլ համարների քվեաթերթիկներ կպած եղել են իրար թե ոչ՝ Վարդանյանը հերքեց։ Հանձնաժողովի նախագահի խոսքով, նման երկու դեպք է եղել, արձանագրություն չի կազմվել։

 

Վստահված անձ Գոռ Լաչինյանն էլ ասաց, որ ինքը բանավոր զգուշացրել է, չի պահանջել արձանագրեն մատյանում, բայց եթե կրկնվի, ապա ե՛ւ արձանագրելու է, ե՛ւ այլ դիմելու է պատկան մարմիններին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930