Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ հիվանդանոց պառկեցի, ցուցակն արդեն ուղարկված էր». Արմեն Ալավերդյանը չի կարողացել ընտրել

Հունիս 20,2021 14:12

«Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գտնվելով հիվանդանոցում` հնարավորություն չի ունեցել մասնակցել քվեարկությանը, քանի որ անունը հիվանդանոցի կողմից ներկայացված ցուցակում չի եղել: Սակայն, պարոն, Ալավերդյանի խոսքով, մեղքը հիվանդանոցինը չէ:

«Երբ նախորդ ուրբաթ օրը հիվանդանոց պառկեցի, ցուցակն արդեն ուղարկված էր, որից հետո երկու ոչ աշխատանքային օր էր: Շաբաթ-կիրակին աշխատանքային օրեր չեն: Դա մեծ բացթողում է: Բոլորն էլ գիտեն, որն կիրակի օրերին են լինում ընտրությունները, ուրեմն ինչո՞ւ են ասում 7 օր առաջ ուղարկել ցուցակները, երկուշաբթի մարդը պետք է շանս ունենա ընտրելու, եթե նոր է ընդունվում հիվանդանոց: Այստեղ ոչ հիվանդանոցի մեղքը կա, ոչ էլ հանձնաժողովի, որովհետեւ եթե ցուցակում չկաս, չեն կարող ավելացնել: Այստեղ օրենքի, կանոնակարգի խնդիր է ու մեծ բացթողում: Ինչո՞ւ մեկ շաբաթ, այդքան շատ ընտրող չկա հիվանդանոցում, մարդիկ ընդունվում են, դեպքեր են պատահում, պետք է հնարավորինս ուշ ցուցակն ուղարկել»,-ասաց «Ունիսոնի» գործադիր տնօրենը:

«Իհարկե, հիվանդանոցի կամ հանձնաժողովի կողմից կանխակալ բան չկա, նախապես ճշտել եմ, պետք է օրենքով 7 օր շուտ ցուցակն ուղարկվի: Բայց ես ուրբաթ երեկոյան եմ եկել, շաբաթ-կիրակին ոչ աշխատանքային օրեր են, երկուշաբթի օրն էլ ասացին, որ արդեն ուղարկվել է: Այսօր խնդրեցի մտնել իմ պալատը, բայց հանձնաժողովի անդամն ասաց, որ չի կարող անունս ավելացնել, իրավունք չունի: Իսկ ինչո՞ւ ոչ, ի՞նչն է խնդիրը ավելացնել մեկ անուն-ազգանուն, մանավանդ սարքերը կան, որոնց բացառում են կրկնակի քվեարկությունը, թեկուզ հիվանդանոցում պառկած մարդու անունը ցուցակում չլինի, բա՞րդ է այն ավելացնելը: Կարելի էր լուծել հարցը, եթե ցանկություն լիներ: Մարդկանց, որոնք հիվանդանոցում են, պետք է քաղաքացու տեղ դնել»,-ասաց Արմեն Ալավերդյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Ալավերդյանի ֆեյսբուքի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930