Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյան․ Բանդիտներն իրենց վերջին շունչն են ապրում, ամենաքստմնելի իրենց ձեռագիրը շարունակում են գործադրել»

Հունիս 20,2021 14:06

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն՝ իր ավտոմեքենայի վրա կրակելու միջադեպի վերաբերյալ հանդես կգա մամուլի ասուլիսով։

Պարոն Բաբաջանյանը քիչ առաջ ուղիղ եթերում անդրադառնալով այս միջադեպի վերաբերյալ լուրին, ասաց․ «Ինձ տեղեկացրեցին, որ կեղծ լուրեր են տարածվում մեզ հետ պատահած միջադեպի առնչությամբ, սրիկաները, գողերը, ավազակները, բանդիտները, որոնք իրենց վերջին շունչն են ապրում, ամենաքստմնելի իրենց ձեռագիրը շարունակում են նաեւ այս միջադեպի շրջանակներում գործադրել։ Ես քիչ անց ընտրություն կկատարեմ եւ մամուլի ասուլիսով հանդես կգամ։ Սրիկաները, մարդասպաններն, ովքեր հիմա մասնակցում են ընտրություններին, նրանք, ովքեր անդավաճան են իրենց գործելաոճին, պիտի արժանի պատասխան ստանան ձեր բոլորի ընտրությամբ։ Հույս ունեմ, որ բոլորդ գիտեք՝ ովքեր են մարդասպանները, բանդիտները, ոճրագործները, նրանց անունները, եթե պետք լինի հենց այսօր հատ-հատ կտամ, նրանք պիտի ոչնչանան, ջախջախվեն բոլորիդ քվեներով»։

Սոցիալական ցանցում լուրեր են տարածվում, թե Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի անդամը։

Պարոն Բաբաջանյանն այս առնչությամբ ասաց․«Այդ ձեր կեղծ լուրերը․․․ գիտեմ որտեղից եք հոսում, որտեղից եք ծագում, գիտեմ, թե ինչ եք, գիտեք՝ որտեղից եմ գալիս, ինչ չափով եմ տիրապետում լրատվական դաշտին եւ իրողություններին, այնպես որ, մենք պինդ ենք, ամուր ենք։ Մարդասպանների հետեւից գալու ենք հատ-հատ ու ականջներդ բռնած տանելու ենք պատասխանատվության։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը զինվի տոկունությամբ, համբերությամբ, չերերա, մենք հանձնառություն ենք ստանձնել մեր հայրենիքը մաքրել այս քաղաքական կոչված բալաստից, ահաբեկչությունը պիտի հիմնավորապես մերժվի մեր երկրից, քաղաքականությունը պիտի վերադառնա մեր երկիրը։ Դրա համար ահաբեկիչները պատասխանատվության պետք է ենթարկվեն եւ կենթարկվեն։ Ես հույս ունեմ, որ այս ընտրությունները նաեւ դրա մասին է, որից հետո մենք կլծվենք այս հանցագործներին երկրից հեռացնելու, արժանի պատասխանատվության կանչելու գործին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930