Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող ուժի հոգեվարքի ճիգերն արդյունք չեն տալու. Վահե Հակոբյան

Հունիս 20,2021 13:58

«Էժան, ցածր, նենգ գործողություններ են կատարվել: Առնվազն հասկացա, թե ում կողմից կարող է լինել»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով գիշերը տարածված դաշինքի հակաքարոզչական պաստառներին:

Իր գնահատմամբ, դա գործող իշխանության ձեռքի գործն է. «Այս ժամեր մնացած իշխանությունը հոգեվարքի մեջ է եւ դրանով է պայմանավորված նրանց ոչ ադեկվատ պահվածքը: Դուք գիտեք, որ Սիսիանում անհիմն, շատ ճանաչված դատավորի որոշմամբ՝ խուզարկություններ են կատարվել «Հայաստան» դաշինքի՝ Սիսիանի գրեթե բոլոր շտաբներում, և 4 շտաբների ղեկավարներ հրավիրվել են Երևան՝ բացատրություն տալու: Խուզարկությունները ոչ մի արդյունք, բնականաբար, չեն տվել: Սրա նպատակն է գլխատել կազմակերպչական աշխատանքը: Ինձ հետաքրքիր է, թե մի քանի ժամ հետո իրավապահներն ինչ պատասխան են տալու»:

Պատասխանելով հետընտրական զարգացումների մասին հարցին էլ, Վահե Հակոբյանն ասաց, որ իր համոզմամբ «Հայաստան» դաշինքի հաղթանակը լինելու է շատ համոզիչ եւ տպավորիչ եւ չի բացառում, որ անելանելի վիճակից գործող իշխանությունը կգնա բախումների, բայց հավաստիացնում է, որ իրենք չեն տրվելու որեւէ սադրանքի, նաեւ հանրությանն են կոչ անում՝ չտրվել սադրանքների:

Վահե Հակոբյանը հույս չունի, որ ընտրություններն արդար են անցնելու, բայց հավաստիացնում է, որ դրա համար «Հայաստան» դաշինքն ամեն ինչ անելու է:

Վահե Հակոբյանը հաստատեց, որ Սյունիքում զինվորներին տանում են ուղղորդված քվեարկության՝ ՔՊ-ի օգտին:

Անկախ ամեն ինչից, Վահե Հակոբյանը վստահեցնում է՝ ՔՊ-ն Սյունիքում ջախջախիչ պարտություն է կրելու եւ իշխանության հոգեվարքի վերջին ճիգերն արդյունք չեն տալու: Վահե Հակոբյանը վստահ է, որ ընտրությունների արդյունքներից դեռեւս իշխող ուժը զարմանալու է կամ այդ ուժից նրանք, ում գլխի տակ փափուկ բարձ է դրված, թե 20-ից ավել կամ մինչեւ 30 տոկոս ձայն ունեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930