Լրահոս
Օրվա լրահոսը

«Քվեաթերթիկներն այնպես են դասավորում, որ 26 քվեաթերթիկը դառնում է առաջին». Նորիկյանը ահազանգեր է ստանում, որ այդպես ուղղորդում են

Հունիս 20,2021 13:52

Ինչպես տեղեկացրել ենք, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը քվեարկեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում:

Քվեարկությունից հետո Aravot.am-ը Նորիկյանից հետաքրքրվեց՝ ձեր շտաբը մինչ այս պահը ի՞նչ ահազանգեր է ստացել՝ Նորիկյանը պատասխանեց. «Սյունիքի մարզից ստացել ենք ահազանգ, որ քվեաթերթիկների դասավորվածությունն են խախտում: Այս ընտրատեղամասում էլ ես նկատեցի, որ քվեաթերթիկներն այնպես են դասավորում, որ 26 քվեաթերթիկը դառնում է առաջին: Հասկանալի է այդ միտումը, թե ինչպիսի ենթատեքստ կամ ուղերձ կարող է դա իր մեջ պարունակի: Եթե դրա մեջ եղավ ուղղորդում ու ենթատեքստ, մենք կհամարենք, որ դա նախապես պլանավորած է ու ուղղորդում է ընտրազանգվածին: Չի կարող պատահել, որ 26 քվեաթերթիկը դառնա 1-ինը»:

Նորիկյանն ասաց, որ ահազանգեր կան նաեւ, որ ընտրազանգվածը պասիվ է. «Այդ պահի դրությամբ բազմաթիվ են եղել ահազանգերը, մտահոգությունները, որ ընտրակաշառքի, անօրինական ազդեցության, ՏԻՄ մարմինների կողմից հոգեբանական բռնության, ճնշումների, քաղաքական դաշինքներին ուղղորդված ձայն տալու դեպքերը: Ես առաջին անգամ եմ արձանագրում որեւէ երկրում, որ ընդդիմության անվան տակ հանդես եկող քաղաքական ուժից ակնկալիք կա ընտրակաշառք ստանալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930