«Ես քվեարկեցի անվտանգ, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար։ Եթե ամեն ինչը կարգ ու կանոնով գնում է, ինչի համար անտեղի աղմուկ բարձրացնել։ Ընտրողներն են որոշում իրենց ապագան, իրենք են այս երկրում ապրում։ Ամեն մեկը ներկայացրել է իր ծրագիրը, ժողովուրդն էլ ում հետ հույս է կապում՝ նրան էլ իր ձայնը կտա»,- այսօր քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով. «Այսօր ժողովուրդը լիարժեք քվեարկում է, եւ ում որ հավատում է նրան էլ իր ձայնը տալիս է»:
Գագիկ Ծառուկյանը քվեարկության էր եկել տիկնոջ հետ:
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ ևս բացառեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցությունը՝ կոալիցիայի տեսքով: Լրագրողի դիտարկմանը՝ հնարավո՞ր է իր խնամի Խաչատուր Սուքիասյանն, որը ՔՊ ցուցակում է, հետագայում ազդի Գագիկ Ծառուկյանի որոշման վրա, նա պատասխանեց. «Դու քո ասածին հավատո՞ւմ ես։ Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել։ Դատարկ խոսակցություններ են»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ