«Իշխանությունը հոգեվարքի մեջ է եւ ամեն ինչ անում է ընդդիմության դիրքերը թուլացնելու համար։ Հասկանում են, որ վերարտադրվելու եւ իշխանություն ունենալու հնարավորություն այլեւս չունեն»,-4/35 ընտրատեղամասում այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
Նա կարծում է, որ հետընտրական հնարավոր բախումների պատասխանատուն ոչ թե ընդդիմությունն է, այլ գործող իշխանությունը. «Կարծում եմ հետընտրական զարգացումներ չեն լինի, որովհետեւ ընտրությունների արդյունքները կփաստեն, թե ով կձեւավորի նոր իշխանություն»:
Արթուր Վանեցյանը նաեւ հայտնեց, որ առավոտից բազմաթիվ ընտրախախտումների մասին ահազանգեր ունեն. «Մեր քվեաթերթիկների վրա կա նմուշ, իսկ որոշ տեղամասերում մեր քվեաթերթիկները չեն տալիս քաղաքացիներին։ Իսկ իշխանության թեւի ներկայացուցիչները ուղղորդում են զինվորականներին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ