Այսօր առավոտից ՀԴԿ նախընտրական կենտրոնական շտաբում ահազանգեր են ստանում այն մասին, որ կուսակցության քվեաթերթիկները Արաբկիր համայնքի ընտրատեղամասերում բացակայում են: Այդ մասին ահազանգեր են հնչեցրել ՀԴԿ վստահված անձինք: Առաջին ահազանգը ստացվել է 4/36 տեղամասից, ապա նաեւ այլ տեղամասերում են նման դեպքեր արձանագրվել: Այն տեղամասերում, որտեղ դեպքերը գրանցվել են, հանձնաժողովի նախագահները պատշաճ պարզաբանումներ չեն կարողացել ներկայացնել: Համապատասխան արձանագրությունները կազմվել են:
«Խնդրում եմ՝ ուշադիր եղեք ամեն ինչ հանդեպ, միասին ենք հաղթելու»,- ահազանգի մասին տեսաուղերձով է հանդես եկել նաեւ ՀԴԿ վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանն, որի գրանցումը երեկ նաեւ դատարանը մերժեց:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Կուսակցության Դավիթաշեն համայնքի շտաբի պետ Գայանե Հովակիմյան էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թիվ 43 մանկապարտեզի շենքում տեղակայված 6/13 տեղամասից ահազանգ են ստացել, որ մի խումբ մարդկանց բերել են եւ ուղղորդված քվեարկություն է իրականացվել: Այս առիթով նույնպես համապատասխան գրանցումներ են արվել, արձանագրություններ են կազմվել եւ ուղարկվել են ոստիկանություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ