Կապանի 35/10 տեղամասում մինչեւ քվեարկություն սկսվելը ընտրողների կուտակում էր։ Տեղամասում ընտրողների թիվը 1583 է։ Ըստ ընտրողների՝ շոգից խուսափելու համար նախընտրել են քվեարկության գալ առավոտ վաղ։
Ի դեպ, տեղամասում օդափոխիչ համակարգ չկար եւ վստահված անձինք բողոքում էին, որ հնարավոր չի լինի այս պայմաններում աշխատել։
35/10 ընտրական հանձնաժողովի քվեաթերթիկ հատկացնող անդամը սխալմամբ մեկ ընտրողի երկու հատ 26 համարի քվեաթերթիկ էր տրամադրել։ Ընտրողը նկատելով դա՝ վերադարձրեց։
Մանրամասները տեսանյութում։
Կարդացեք նաև
Ավելացնենք, որ այս տեղամասում առաջին ընտրողը Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն էր։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ