«Դա օրենքի կոպիտ խախտում է: Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան կադրեր համացանցում եւ այն փաստը, որ մինչեւ հիմա չի հայտնաբերված, թե ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով գիշերվանից տարածվող «Հայաստան» դաշինքի հակաքարոզչական պաստառների մասին հարցին:
Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասաց. «Եվ եթե մոտակա մեկ-երկու ժամում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհամարենք եւ կհայտարարենք, որ սա արվում է իշխանության կողմից»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ