4/35 ընտրատեղամասում այսօր քվեարկելու էր եկել «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
Տեղամասի մուտքի մոտ երկար հերթ էր։
Վանեցյանը սկզբում չցանկացավ հերթը խախտել, ապա մուտքի մոտ կանգնած քաղաքացիներից ներողություն խնդրեց, ստացավ նրանց թույլտվությունը եւ հերթը խախտելով` ներս մտավ։
Կարդացեք նաև
Քվեարկությունից հետո, երբ նա ընտանիքով հեռանում էր, հերթի մեջ կանգնած մի կին մոտեցավ նրան ու դժգոհեց, որ վերջինս հերթը խախտել է. «Հղի կանայք կան հերթի մեջ, չի կարելի արտոնյալ լինել։ Գոնե հղիների համար մի բան դնեիք»: Վանեցյանը ներողություն խնդրեց տիկնոջից ու հեռացավ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ