Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը քվեարկեց Գ. Լուսավորիչի 15/1 հասցեում գտնվող թիվ 4 մանկապարտեզում, 9/17 տեղամասում:
Նա քվեարկության եկավ տիկնոջ եւ փոքրիկ դստեր հետ: Արա Զոհրաբյանն ասաց, որ ցանկանում է, որպեսզի ազգային իշխանություն ձեւավորվի, եւ այս ընտրություններով ժողովուրդը մերժի ապազգայինը:
«Զարթոնքի» թեկնածուն հավելեց, որ իրենց ակնկալիքն է, որ ԱԺ-ում լինեն արժեհամակարգի պաշտպանները: Արա Զոհրաբյանն ասաց, որ անկախ նրանից` ժողովրդի մեծամասնությունն իրենց կտա քվեն, թե ոչ, միեւնույն է՝ իրենց գործը շարունակելու են:
Ի դեպ, հունիսի 19-ին լրացել է կուսակցության ստեղծման մեկ ամիսը: Այս համատեքստում Արա Զոհրաբյանն ընդգծեց, որ թեեւ իրենց կուսակցությունը նոր է, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ պայքարել են ապազգային երեւույթների դեմ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ