«Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 միլիոն 593 572 ընտրող»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նա հայտնեց, որ 500 քաղաքացիներ էլեկտրոնային եղանակով հունիսի 11-13-ը արդեն քվեարկել են։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն Հայաստանի Հանրապետության տարածքում քվեարկությունից հետո։
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս, որոնցից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում. «Այսօր առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված ընդհանուր թվով 16 064 քաղաքացիներից 119-ը հանձնաժողովի անդամներ չեն ներկայացել, ընդհանուր թվով՝ 114 տեղամասերում։ Այսինքն՝ յուրաքանչյուր տեղամասում եղել են եզակի թվով բացակայություններ, որևէ տեղամաս չունենք, որտեղ ներկայացված չլինի հանձնաժողովի նախագահը, իսկ տեղամասերից 5-ում բացակայել է տեղամասի քարտուղարը»։
Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 8 միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների 483 միջազգային դիտորդներ և 8749 տեղական դիտորդներ։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ