Այսօր` հունիսի 20-ին Հայաստանում մեկնարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Առավոտյան ժամը 8։00-ից երկրի ամբողջ տարածքում բացվում են ընտրատեղամասերը: Ընտրողներն ունեն 12 ժամ՝ 21 քաղաքական կուսակցությունների եւ կուսակցությունների նախընտրական 4 դաշինքների միջեւ ընտրություն կատարելու համար: Քվեարկությունը կշարունակվի մինչեւ Երեւանի ժամանակով 20։00-ը, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:
Քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 5%-ի, իսկ կուսակցությունների դաշինքներին՝ 7%-ի շեմը:
Ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, գալով ընտրատեղամաս, կստանա 25 քվեաթերթիկ: Քվեախցիկում նա պետք է ընտրի նախընտրելի քաղաքական ուժի քվեաթերթիկը եւ առանց դրա վրա գրառումներ կատարելու՝ դնի ծրարի մեջ: