Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը վերջնականապես մերժել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԴԿ վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը:
Հիշեցնենք, ԿԸՀ-ն մերժել էր Տիգրան Արզաքանցյանի գրանցումը որպես թեկնածու: Խնդիրը Տիգրան Արզաքանցյանի` վերջին չորս տարիներին Հայաստանում մշտական բնակության հետ էր կապված: Տիգրան Արզաքանցյանը բողոքարկել էր ԿԸՀ-ի որոշումը եւ դատարանից լրացուցիչ ժամանակ խնդրել` հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու համար:
Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ իր փաստաբանները մի քանի օր աշխատել են ՌԴ-ից հավելյալ փաստաթղթեր ստանալու համար, սակայն, իր համար անհասկանալի է, թե դատարանն ինչո՞ւ նման որոշում կայացրեց: Տիգրան Արզաքանցյանի բնութագրմամբ` դատարանն իր որոշմամբ այսօր «ցույց տվեց իր դեմքը»:
«Ես վկայականը ստացել եմ անձնագրային բաժնից, դատարանը չկարողացավ ԿԸՀ-ին հասկացներ, որ իրանք անձնագրային բաժնի հետ թող գնան դատվեն, ոչ թե Արզաքանցյան Տիգրանի»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ