Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումն ի աջակցություն Արմեն Չարչյանի
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի դերը բժշկության զարգացման գործում անքննարկելի է, որպես բժիշկ, չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ և խնդրում եմ իրավապահներին վերանայել բժիշկ, պրոֆեսոր Չարչյանին ազատությունից զրկելու փաստը և Բժշկին ազատ արձակել:
Լինելով բժիշկ՝ չեմ կարող իրավական գործընթացների և քրեական օրենսգրքի հոդվածների մեկնաբանությունը վերլուծեմ և գնահատեմ, այլ պարզապես կարող եմ փաստել և հավաստիացնել, որ բժիշկ Չարչյանի՝ տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության և կարծում եմ, որ նա արժան է հատուկ վերաբերմունքի:
Ի աջակցություն Արմեն Չարչյանի ֆեյսբուքյան տեսաուղերձ է հղել նաև Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
Կարդացեք նաև
Նշենք, որ մինչ այս պահը դատարանը չի հրապարակել իր որոշումը՝ պրոֆեսոր Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ: