Լրահոս
Օրվա լրահոսը

Հատված՝ Ռեքվիեմ պոեմից (Lacrimosa)

Հունիս 19,2021 11:40

Ես գիտեմ, թե ինչպես են կաղկանձում հարալեզ շները՝
Գիշերն ի լույս լիզելով հերոսների հոգին,
Ես գիտեմ, թե ինչպես են մեռնում լավագույն տղերքը՝
Ձեռքեձեռք փոխանցելով երկիրը Նաիրի:

Ես գիտեմ անձայնության սարսափն անլեզու,
Որ իջնում է դիակառույց խաղաղության վրա.
Աստված իմ, ինձ ինչո՛ւ լքեցիր,
Չէ՞ որ ես էի քո Բառը, որն այլևս չկա:

Եվ լռությունն այս սև, լռությունն այս ահավոր,
Իբրև թռչուն մի մեծ, իբրև ուրու՝ գիշակեր ու գոռ,
Արդ իջել է մենամոլոր այս քաղաքի քիվին
Ու կզել է դարանակալ՝ նշմարելով զոհին:

Նա կպոկվի հանկարծ, անակնկա՛լ, ահե՛ղ,
Թավալգլոր իր սլացքով ու թռիչքով հեղեղ,
Ու կկտցի մեր բիբերը՝ մխրճելով իր կտուցը սուր
Եվ կորզելով մեր հոգիներից մեր ստերը սուրբ:

Ինձ մոռացիր, իմ քույր, ինձ ուրացիր ցվերջ,
Ես պարտվել եմ իզուր, ես կորցրել եմ Եզերք,
Եվ ինձ քարկոծել են՝ որոճալով ոճիր,
Քո Մարգեն մեռավ, արդ ների՜ր ինձ, ներիր:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930