Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը շտապում է, օրակարգում թուրքական ամենասպասված երազանքներից մեկի իրականացման խնդիրն է. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 19,2021 10:00

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում լրագրողների հետ զրույցի ժամանակ չէր բացառել Թուրքիայի ԶՈւ ռազմաբազայի ստեղծումը Շուշիում ստորագրված հռչակագրի շրջանակներում։

Հայտարարվել էր, որ հռչակագիրն ընդամենը ճանապարհային քարտեզ է, որով առաջնորդվելու են երկու երկրները, իսկ իրականում այն թուրքական նպատակների իրականացման ծրագիր է լինելու։ Սրանով Թուրքիան արդեն բացահայտ խոսում է Ադրբեջանում իր ռազմական ներկայությունն ապահովելու հավակնության մասին, ինչը, ցավոք, հնարավոր դարձավ միմիայն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքների հետեւանքով։

«Հաղթանակի» համը շատ քաղցր է Ալիեւի համար, եւ թավշյա սերտաճման հետեւանքները Թուրքիայի հետ, միգուցե, ավելի ուշ կզգացվեն Ադրբեջան արհեստածին պետության համար։ Իսկ Էրդողանը շտապում է, օրակարգում թուրքական ամենասպասված երազանքներից մեկի իրականացման խնդիրն է՝ Հայաստանի տարածքների հաշվին միավորել նախ Ադրբեջանը, ապա նաեւ ամբողջ թյուրքական աշխարհը.:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930