Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաբաններ, գնացեք, փոստով ուղարկեք ձեր գրությունները»

Հունիս 19,2021 12:30

Օրեր առաջ փաստաբան Գեւորգ Գյոզալյանը բարձրաձայնեց մի խնդրի մասին, ինչին արձագանքեցին մի շարք փաստաբաններ: Նա մասնավոորապես գրել էր. «Հայկական իրականություն, փաստորեն «Դատալեքս» կայքով կարող ենք էլեկտրոնային ստորագրությամբ դատավարական փաստաթղթեր ներկայացնել, բայց միաժամանակ չենք կարող: Սա է մեր իրականությունը, կարեւորը թղթի վրա գրելն է, ոչինչ, որ դրա տակը կատարյալ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է»:

Փաստաբանը վարչական դատարանին միջնորդություն ներկայացնելուց հետո ստացել էր հետեւյալ իրազեկումը՝ կապված էլեկտրնային փոստով ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ. «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների գործավարության կանոնները հաստատելու մասին» թիվ 23Լ որոշման համաձայն` փաստաթղթերը դատարան ներկայացվում են առձեռն կամ փոստային (սուրհանդակային) կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը դատարան են ներկայացվում «ԴԱՏԱԼԵՔՍ» դատական տեղեկատվական համակարգի միջոցով, որը ներկա պահին տեխնիկական պատճառներով չի գործում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 19.10.2020 թվականից մինչեւ 27.05.2021 թվականը ներառյալ էլեկտրոնային փոստով փաստաթղթերն ընդունվել են հիմք ընդունելով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 19.10.2020 թվականի թիվ ԲԴԽ-67-Ո-154 որոշումը: ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 27.05.2021 թվականի թիվ ԲԴԽ-34-Ո-59 որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 19.10.2020 թվականի թիվ ԲԴԽ-67-Ո-154 որոշումը, հետեւաբար, Ձեր կողմից էլեկտրոնային փոստով ներկայացված փաստաթղթերը չեն կարող ընդունվել եւ Դուք իրավունք ունեք այն ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով»:

Ըստ փաստաբանի, խնդիրն այն է, որ մինչ այդ գրության օրը, երբ էլեկտրոնային ստորագրությամբ միջնորդություններ եւ այլ դատավարական փաստաթղթեր էին ուղարկում դատարաններ, դրանք ընդունվում էին դատարանների կողմից, դա արդյունավետ գործիք էր, քանի որ մի քանի անգամ հեշտացնում եւ արագացնում էր պրոցեսը:

Մի քանի փաստաբաններ, իմ հետ զրույցի ժամանակ ասացին, որ այս «էլեկտրոնային չկամության» պատճառով իրենք նաեւ ժամկետներ են բաց թողել:

Ստացվում է, մի դեպքում «Դատալեքսը» նախատեսել է էլեկտրոնային գրագրությունը, մի դեպքում` քանի որ այն չի աշխատում, տեխնիկական խնդիրներ կան, փաստաբաններին ուղարկում են դատարաններ, եւ ինչու միայն փաստաբաններին, դատարաններում այլ կողմեր էլ կան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930