Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ ջան, իրար հետ հաղթելու ենք». Տիգրան Արզաքանցյան

Հունիս 18,2021 23:03

Այսօր՝ հունիսի 18-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հոլովակ է տարածել, որում դիմում է ժողովրդին:

«Հարգելի հայրենակիցներ,

Մենք այսօր պարտադրված անում ենք այս հայտարարությունը: Կենտրոնական  ընտրական հանձնաժողովը, և ցավոք սրտի, դատական համակարգը,  վարչապետի մեր թեկնածու Տիգրան Արզաքանցյանին զրկեցին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից», – ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ սա բացահայտ քաղաքական պատվեր է, և ուղղված է իրենց հաղթարշավը կասեցնելուն:

Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր Տիգրան Արզաքանցյանին որպես պատգամավորի թեկնածու գրանցումը: ԿԸՀ որոշումը բողոքարկվել էր դատարան, որը սակայն այն թողել էր ուժի մեջ:

Արամ Սարգսյանը պնդեց. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ոչինչ չի փոխում, քանզի կուսակցության համագումարի որոշմամբ վարչապետի թեկնածուն միևնույն է Տիգրան Արզաքանցյանն է, և այդպես լինելու է և՛ այսօր, և՛ վաղը, և՛ մյուս օրը»:

ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը նշեց, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ներկայացրել է թե՛ այլընտրանքային ծրագիր, թե՛ երկիրը ոտքի կանգնացնելու այլընտրանքային թեկնածու, որոնք միասին հաղթելու են:

«Ժողովուրդ ջան, իրար հետ հաղթելու ենք: 15-րդ համարը հաղթական թիվ է»,- եզրափակեց Տիգրան Արզաքանցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930