«Չկար մի բակ ու փողոց, որտեղ մեզ չասեին, որ պետք է համախմբում։ Միասնությունն այլընտրանք չունի»,-Երեւանում այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության համերաշխության երթի ժամանակ հայտարարեց կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը։ Դիմելով քաղաքացիներին՝ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարեց․ «Մի խնդիր կա, որը դեռեւս լուծված չէ։ Այն պետք է լուծել ընտրությունների օրը։ Խնդիրը հետեւյալն է․ ընտրություններին 25 ուժեր են մասնակցելու։
Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ առավելագույնը հինգ ուժ կանցնի խորհրդարան։ Ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր դեռ չեն որոշել ձայնը տալ ԼՀԿ-ին, բայց ուզում են քվեարկել ինչ-որ ուժի համար։ Եթե տատանվեք քվեարկելիս, հիշեք, որ մենք ներգրավելու ենք բոլոր խելացի, հաջողակ մարդկանց։ Եթե տատանվում եք, թե ում օգտին քվեարկել, վստահեցնեմ, որ եթե մեր օգտին քվեարկեք, ձեր ձայնը տեղ է հասնելու։ Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք մեր օրակարգի՝ ազգային համաձայնության կառավարության ստեղծման համար։ Եթե դա չստացվի, իմացեք, որ ոչինչ էլ չի ստացվի։ Կոչ եմ անում ձեր ձայները կենտրոնացնել ԼԿՀ-ի ուղղությամբ։ Մեր օգտին քվեարկելով՝ դուք կասեք, որ կողմ եք ազգային համերաշխությանը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ