Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն իրեն համարում է ապագայի մարդ։
Այսօր՝ հունիսի 18-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կազմակերպել էր քայլերթ։
«Ժողովուրդը թող իրենց ձայնը նվիրի մեզ, որպեսզի մենք հետագայում ստեղծենք լավ երկիր», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը՝ հավելելով, որ իրենց թիմով կստեղծեն ապագայի լավ երկիր, որովհետև նա իրեն համարում է ապագայի մարդ։
Կարդացեք նաև
«Այն ամենը, ինչ անում են ձևականորեն «ապագա» բառն օգտագործելով, ճիշտ չէ։ Իսկ ես ստեղծել եմ ապագա. Մեր ժողովրդի, մեր մանուկների, մեր սերունդների մասին միշտ մտածող եմ եղել»։
Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր Տիգրան Արզաքանցյանի՝ որպես պատգամավորի թեկնածուի գրանցումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի Գրիգորյան