Լրահոս
Օրվա լրահոսը

Վարույթը կարճվել է, բայց «Զարթոնքը» եւս մեկ դիմում է ներկայացրել ԿԸՀ ատելության խոսքի մասին

Հունիս 18,2021 21:21

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 18-ի արտահերթ նիստի օրակարգում 7 հարց կար, բացի մեկ հարցից, բոլորը դիմումների քննությանն են վերաբերվում»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հավելեց, որ հանձնաժողովի անդամները ծանոթացել են նախագծին: Օրակարգի հարցերից մեկը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումն էր՝ ատելության խոսքի վերաբերյալ, որը ԿԸՀ-ն մերժեց:

Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանն Aravot.am-ին հայտնեց, որ ԿԸՀ-ն մերժել է իրենց դիմումը, ավելի ճիշտ վարույթը կարճել են, բայց իրենք եւս մեկ դիմում ունեն՝ կրկին ատելության խոսքի մեկ այլ հատվածի մասին:

«Մենք նորից դիմում էլ ենք ներկայացրել, հիշում եք, որ դատարանը մերժել էր մեր հայցն ընդդեմ ԿԸՀ-ի եւ ՔՊ-ի, բայց նաեւ մերժման հիմքում դրել էր այն հանգամանքը, որ ԿԸՀ-ն ատելության խոսքի դեպքում պետք է միջամտեր, նախազգուշացներ խախտողին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, նաեւ դիմեր իրավասու մարմնին: Եվ մենք կրկին դիմել ենք ԿԸՀ-ին խնդրելով, որ այդ միջոցառումները կատարվեն: Այդ դիմումը դեռ չի քննարկվել, բայց ենթադրվում է, որ պետք է անհապաղ քննարկվի»,-ասաց Արա Զոհրաբյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930