Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ, դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ քարոզարշավից հասկացել են, որ սա իշխանության պայքար չէ, այլ՝ պետականությունը ժողովրդին վերադարձնելու համար: Այսօր մեր երկրի առջեւ չորս հիմնական խնդիր կա. պաշտպանություն եւ սահմանների անվտանգություն, Ղարաբաղի ապագա, երկրի տնտեսական վիճակ, գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, ներքաղաքական գերլարված մթնոլորտ եւ երեք տարի սերմանված ատելություն:
Ըստ Քոչարյանի, այս իշխանությունն է այս հարցեր առաջ բերել ու ի վիճակի չէ լուծել այս հարցերը, իսկ Հայաստան» դաշինքը գալիս է դրանց վերջ տալու: Թիմն ունի փորձ, գիտելիք, վճռականություն եւ կամք, իսկ օրվա քաղաքական վերնախավը կարող է միայն որպես վատ օրինակ ծառայել, ուրիշ ոչինչ, ուրեմն վստահեք մեզ, հնարավորություն տվեք ստանձնել երկրի ապագայի համար պատասխանատվությունը, բանաձեւեց Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով, իրենք լինելու են բոլորի կառավարությունը, ոչ թե միայն յուրայինների: Եվ վերջում ի պատասխան ծափերի, Քոչարյանը հայտարարեց. «Շնորհակալություն ձեր ցավը տանեմ, ամեն ինչ լավ է լինելու»:
Հանրահավաքն ավարտվեց Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղիով երթով:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ