Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ, դաշինքի համամասնական ցուցակի 2-րդ համար՝ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենց իշխանությունը ժողովրդի թիկունքում գործարքի չի գնալու եւ պետականությունը չի դավաճանելու: Բանախոսը ընտրական հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց կոչ արեց լինել խիզախ եւ վճռական, պահպանել օրենքի տառը, իսկ ով կփորձի խախտում անել. «հենց տեղում ջարդել ձեռքերը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ