Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ, դաշինքի համամասնական ցուցակի 4-րդ համար՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ասաց, որ այսօր առկա խնդիրները կարելի է բաժանել երեք խմբի՝ անվտանգություն, տնտեսական կայուն զարգացում, արդարություն: «Հայաստան» դաշինքը դա բերելու է, հայտարարեց Վահե Հակոբյանը: Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը «այս գիշերն անցկացնելու է բունկերում, այն էլ՝ բրոնիժիլետով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ