Երեւանի հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ քարոզարշավի շրջանակներում եղել են Հայաստանի բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում: «Չարիքի իշխանությանը մնացել է երկու օր», սկզբում արձանագրեցին դաշինքի անդամները:
Դաշինքի նախընտրական ցուցակի 13-րդ համար, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ձերբակալվել է ցուցակի 20-րդ համար, բժիշկ Արմեն Չարչյանը: «Դուք դրա համար պատասխան եք տալու»,- դիմելով իշխանությանն ասաց Գեղամ Մանուկյանը: Մանուկյանի խոսքով, իրենց հաղթանակից հետո հոգեւորականը նախ աղոթքով կմաքրի կառավարության նստավայրը «ազգամիջյան հակամարտության, դավաճանության, ազգային արժեքների ոտնահարման բացիլներից, որ այստեղ աճել են երեք տարի շարունակ: Ու դրանից հետո կառավարության շենքը դառնալու է մեղվի փեթակ, 24 ժամ աշխատող»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ