Երեւանի հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ, դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համար՝ առաջին կին Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք ուզում են հային վերադարձնել հաղթողի հոգեբանությունը. «գալիս ենք, որ թշնամին չկարողանա մտնել մեր երկիր, որ մեր զինվորը կարողանա ցույց տալ իր բազկի ուժը, որ մեր երեխաները դպրոցում ստանան ժամանակակից եւ ազգային արժեքների վրա խարսխված կրթություն»:
Աննա Գրիգորյանի խոսքով, հունիսի 20-ից հետո լինելու է ազգային վերելք, բոլորի ուժերի մեկտեղում, համերաշխ եւ ուժեղ Հայաստանի կառուցում. «Մենք անելու ենք ամեն բան, որ մեր երեխաներին փոխանցվի ավելի ուժեղ Հայաստան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ