Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ես ունեմ տեղեկություններ, որ տարբեր խմբեր պատրաստ են իրար հոշոտել». Սուրեն Սահակյանը՝ հետընտրական հավական զարգացումների մասին

Հունիս 18,2021 20:00

«Ատելությամբ լեցուն, ոչ ծրագրային»,-այսպես բնորոշեց քարոզարշավը  «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:

Մեր դիտարկմանը՝ շատ քաղաքական ուժեր մտահոգություն են հայտնում, որ քարոզարշավը հատուկ տարվում է այն ուղղությամբ, որ ցույց տան, թե երկու հիմնական ուժի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժերի միջև է մրցակցությունը և հարցին՝ դա չի՞ խանգարի ընտրողներին օբյեկտիվ որոշում կայացնել, Սուրեն Սահակյանը պատասխանեց. «Խանգարելու է, շատ է խանգարելու»:

Մեր հարցին մի՞թե ՔՈ-ն սկզբում չէր հասկացել, որ այսպես էլ ընթանալու են ընտրությունները, հետևաբար մասնակցության նպատակը ո՞րն էր, Սուրեն Սահակյանը պատասխանեց. «Մասնակցության նպատակն էր՝ այն մարդկանց, որոնք մեր պես են մտածում, հնարավորություն տալ ընտրելու իրենց մտածելու ձևը: Եվ ՔՈ-ն դժվարությունների առաջ ընկրկող չէ»:

Հարցին՝ հետընտրական զարգացումներ կանխատեսո՞ւմ եք, ընդհուպ մինչև բախումներ, ի՞նչ է ձեզ հուշում ձեր փորձառությունը, Սուրեն Սահակյանը պատասխանեց. «Իմ փորձառությունը հուշում է, որ դա կախված է ընտրությունների որակից: Ես ունեմ տեղեկություններ, որ տարբեր խմբեր պատրաստ են իրար հոշոտել, բայց այդ ամենը կախված է ընտրությունների անցկացման որակից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930